Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սիրիան կործանման վերջնական փուլում է

Սիրիան կործանման վերջնական փուլում է
08.12.2024 | 07:56

Սիրիայում թուրքական ահաբեկչական խմբավորումները գրոհում են հյուսիսից և հարավից:

Արևելքից, իսկ առավել կոնկրետ Դեր Զորից դեպի Դամասկոս են շարժվում ԱՄՆ ենթակայության ներքո գործող քրդեր և Իսլամական պետության մնացորդ հանդիսացող ջիհադիստական ահաբեկչական տարբեր խմբեր:

Ըստ էության, Ասադի իշխանությունը այլևս տարածվում է Դամասկոսի և նրա շրջակայքի վրա:

Սիրիան որպես այդպիսին կործանման վերջնական փուլում է:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3651

Մեկնաբանություններ